Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն

Բրիտանիայի վարչապետը սպառնում է չստորագրել ԵՄ բյուջեն
08.02.2013 | 12:29

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր ստորագրությունը չի դնի Եվրամիության նոր բյուջեի նախագծի տակ, եթե Բրյուսելում բանակցությունների ընթացքում չքննարկվի ծախսերի կրճատման հարցը։ Նշենք, որ բրյուսելյան երկօրյա համաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ԵՄ բյուջեի նախագիծն առաջիկա 7 տարվա համար։
Երեկ 14.00-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել էր մի քանի ժամով։ «Մեզ լրացուցիչ ժամանակ է պետք, որպեսզի մշակենք փաստաթղթի կոմպրոմիսային տարբերակ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ